Բաժիններ՝

Հունգարիան և Ուկրաինան ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդակցություններ կանցկացնեն

Հունգարիան և Ուկրաինան համաձայնության են եկել անցկացնել փորձագիտական ​​մակարդակով խորհրդակցություններ Անդրկարպատներում հունգարական փոքրամասնության իրավունքների հարցով։ Բանակցությունների առաջին փուլը պետք է կայանա մայիսի 19-ին: Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը:

«Կսկսվեն հունգարիա-ուկրաինական խորհրդակցություններ փորձագիտական ​​մակարդակով Անդրկարպատներում հունգարական փոքրամասնության իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Երկու կողմերն էլ նշանակել են իրենց բանակցային պատվիրակությունները, որոնք առաջին խորհրդակցությունները կանցկացնեն առցանց ձևաչափով», – գրել է նա X-ում:

Օրբանը հավելել է, որ հետագայում դա կարող է դառնալ հիմք «(հունգարական) փոքրամասնության իրավունքների արագ և հուսադրող կարգավորման համար»:

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկրի նոր կառավարությունն Ուկրաինայի իշխանություններից կձգտի հասնելու Անդրկարպատներում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների վերականգնման: Նա վստահեցրել է, որ իր ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարությունն այդ նպատակով կկատարի «լուրջ դիվանագիտական ​​աշխատանք»:

Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարությունն զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի Կիևն Անդրկարպատների էթնիկ հունգարացիներին վերադարձնի նրանց իրավունքները, սակայն հաջողության չի հասել։ Այդ հարցերի շուրջ տարաձայնությունները դարձել են երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031