Հայտնի է 2017 թվականի ընթացքում ավիափոխադրումների համար ամենամատչելի օրը
2017-ին ամենամատչելի ավիաթռիչքները կլինեն հունիսի 6-ին: Այդ մասին
տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CheapAir.com-ի հետազոտությունների արդյունքները:
Ըստ գլխավոր տնօրեն Ջեֆրի Քլիի, հունիսի սկիզբը ընդհանրապես ամենաքիչ ծախսատարը կլինի ամբողջ ամառվա ընթացքում:
Ինքնաթիռների ամենաթանկ տոմսերը բաժին են ընկել հուլիսի 9-ին: Ընդ որում, եթե հուլիսին ուղևորությունն անհետաձգելի է, ապա ցանկալի կլինի դա անել հուլիսի 3-ին, 4-ին կամ 5-ին՝ այդ օրերին թռիչքներն ավելի էժան կլինեն: Օգոստոսին ամենամատչելի օրը կլինի 22-ը, իսկ սեպտեմբերին՝ 12-ը:
CheapAir.com-ում նշում են, որ արդեն սեպտեմբերին ավիաուղևորությունների միջին արժեքը կնվազի 7-%ով: Ուղևորությունների համար ամենաթանկ ամիսն, ըստ հետազոտության, դեկտեմբերն է: Ամենամատչելի թռիչքները կլինեն մայիսին և
նոյեմբերին:
Փետրվարին հայտարարվել էր, որ դեպի Եվրոպա և Ասիա ավիաթռիչքների մեծ մասի դեպքում տոմսերն ավելի լավ է գնել ուղևորությունից 57 ամիս առաջ: Այդ դեպքում հնարավոր կլինի տնտեսել տոմսի արժեքի մինչև 76 տոկոսը: