Սլովակիան Ադրբեջանի հետ քննարկում է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը

Սլովակիան շահագրգռված է առնվազն 10 տարի ժամկետով Ադրբեջանից գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի կնքմամբ: Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան։

«Մենք քննարկում ենք Ադրբեջանի հետ առնվազն 10 տարով երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը։ Սլովակիան ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգետիկ մատակարարումները, և Ադրբեջանը մեզ համար շատ հուսալի գործընկեր է։ Միակ հարցն այն է, թե ինչպես էներգապաշարները հասցնել Կենտրոնական Եվրոպա», – Տարաբան հայտարարել է ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ներկայում քննարկվում է հարցը, թե «ինչ խողովակաշարեր կարելի է օգտագործել և ինչ ծավալով»։

Ավելի վաղ Սլովակիայի Slovensky plynarensky priemysel (SPP) խոշորագույն նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Հուսկան հայտարարել էր, որ Սլովակիան Ադրբեջանի պետական ​​նավթընկերության (SOCAR) հետ բանակցություններ է վարում գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ, սակայն դրանք գտնվում են վաղ փուլում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031