ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում։
Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծման աշխատանքը «եզրափակիչ փուլում է»:
Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում:
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել «Իրոկեզ» տեսակի UH-1 բազմանպատակային ուղղաթիռների վերանորոգմանը:
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը:
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Թուրքիայի Անթալիայի Քեմեր շրջանում տեղի փրկարարական ծառայությունը արդեն 6 օր շարունակ որոնում են 20-ամյա աղջկա, ով անհետ կորել է շրջանում մոլեգնած փոթորիկից հետո։ Փոթորիկի հետևանքով եղել է 2 զոհ և 15 վիրավոր։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Իրանը մտադիր չէ մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, բայց շարունակում է աշխատել դրանց ճշգրտության վրա:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի:
Ռուսաստանը մշակում է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, եւ այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի:
Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
ԱՄՆ-ը 23 կետով լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ի եւ նրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի նկատմամբ:
Իրանը հայտարարել է, որևէ բանակցություն չի վարում Ֆրանսիայի հետ իր հրթիռային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե եվրոպացիների փորձերը ապարդյուն անցնեն Թեհրանի հետ վերջինիս հրթիռային ծրագրի շուրջ քննարկումներ ունենալու հարցում:
Սիրիան եւ Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են երկու երկրների բազմակողմանի հաագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նախքան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը:
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ, մասնավորապես, սահմանափակիչ միջոցները տարածվում են PDVSA նավթի-գազի պետական ընկերության վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը եւ փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսի ղեկավարները կնքեցին գործարք դաշնային կառավարությանը ենթակա հաստատությունները վերաբացելու հարցում։
Թուրք մասնագետներն աշխատանքներն են իրականացնում, որպեսզի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի վրա կարողանան վայրէջք կատարել ավիակիր ռազմանավերի վրա։ Այժմ թուրքական ԱԹՍ-ները կարողանում են վայրէջք կատարել միայն ցամաքի վրա։
«Հայկական կողմը փորձում է կողմնորոշվել՝ ինչպես շարժվել այսուհետ: Մինչ այս կար տպավորություն, որ բանակցային սեղանին հստակ հարցեր են դրված, և դրանք քննարկման փուլում են»:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում:
Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ: