
ԱՄՆ-ը նոր միջուկային մարտագլխիկների արտադրություն է սկսել. Business Insider

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել: Այդ մասին հայտնել է Business Insider-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությանը:
Նշվում է, որ W76-2-ը մշակվել է W76-1 մարտագլխիկի հիման վրա, որը նախատեսված է Trident սուզանավերի ամերիկյան բալիստիկ հրթիռների հանդերձման համար:
Հրատարակության տվյալներով՝ W76-2 միջուկային մարտագլխիկները ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի զինանոցում կհայտնվեն 2019 ֆինանսական տարվա վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: