Բաժիններ՝

Թրամփը Կոնգրեսի առջև ուղերձով հանդես կգա փետրվարի 5-ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը եւ փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով: Այս մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:

«Ներկայացուցիչների պալատի հարգելի խոսնա՛կ, շնորհակալություն «Երկրի դրության մասին» Կոնգրեսի երկու պալատների առեջեւ փետրվարի 5-ին հանդես գալու հրավերի համար: Այն ընդունելը պատիվ է ինձ համար»,- նշել է նա:

Սկզբնապես ենթադրվում էր, որ Թրամփը ճառով Կոնգրեսում հանդես կգա հունվարի 29-ին: Սակայն Փելոսին պետության ղեկավարին մերժել էր Կոնգրեսում ելույթ ունենալու իրավունքը՝ ԱՄՆ-ի կառավարության մի մասի աշխատանքի դադարեցման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահներն ամենամյա ուղերձներն օգտագործում են երկրի դրության իրենց տեսակերպը շարադրելու, ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները նշելու համար:

ԱՄՆ-ում իշխանության օրենսդիր ճյուղի առջեւ ամենամյա ուղերձով նախագահի ելույթի ավանդույթը ծնունդ Է առել 1790 թվականի հունվարի 8-ին: Դրա հիմքը դրել է պետության առաջին ղեկավար Ջորջ Վաշինգտոնը, այն ժամանակ նա ելույթ է ունեցել Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս