
Նաթանյահուն Իրանին մեղադրել է Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհների մեջ

Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում։ «Իրանն Իսրայելի վրա կիբեռգրոհներ է իրականացնում ամենօրյա հիման վրա: Մենք հսկում ենք այդ գրոհները: Մենք տեսնում ենք այդ կիբեռգրոհները եւ ամեն անգամ դիմագրավում ենք դրանք»,- հայտարարել է վարչապետը: Խորհրդաժողովում Նաթանյահուի ելույթի տեսագրությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը:
«Իրանն սպառնալիք է մեզ (Իսրայելի – ծանոթ. խմբ.) համար նաեւ շատ այլ ոլորտներում: Միայն վերջին 24 ժամում մենք նրանցից (Իրանից) լսել ենք մեզ ոչնչացնելու, մեր քաղաքներին հրթիռահարվածներ հասցնելու սպառնալիքներ: Մենք հիշում ենք այդ սպառնալիքները, բայց դրանք տպավորություն չեն գործում մեզ վրա, որովհետեւ մենք գիտենք, որ ուժեղ ենք ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման հարցում»,- հավելել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: