
Փարիզում ոստիկանությունը տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը

Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոցանցը:
Ռադիոցանցի տեղեկատվության համաձայն, մետրոյի Պորտ դը լա Շապել կայարանի մերձակա ճամբարում, ըստ տարբեր գնահատումների, գտնվում է մի քանի հարյուրից մինչեւ հազար միգրանտ: Տարհանված միգրանտները կտեղաբաշխվեն շտապ տեղավորման կենտրոններում:
Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանությունը միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարի տարհանում է անցկացրել երկրի հյուսիսի Գրանդ-Սենտ կոմունայում: ԶԼՄ-ների տվյալներով՝ ճամբարում ապրում էր մոտավորապես 1,5 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: