
Վրաստանը ձեռնամուխ է եղել իր «Իրոկեզ» ուղղաթիռների արդիականացմանը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել «Իրոկեզ» տեսակի UH-1 բազմանպատակային ուղղաթիռների վերանորոգմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:
Ընդամենը Վրաստանի զինված ուժերն ունեն 13 «Իրոկեզ»:
«Այս տարի մենք ուղղաթիռների արդիականացում ենք սկսել եւ բյուջեից օդուժին հատկացրել ենք 23 մլն լարի (ավելի քան 8,6 մլն դոլար): Մենք կավարտենք դրանց արդիականացումը: Արդյունքում կարդիականացվի «Իրոկեզ» տեսակի յոթ ուղղաթիռ, ինչն էլ ավելի կմեթացնի մեր օդային պաշտպանական հնարավորությունները»,-ասել է Իզորիան:
Բացի ամերիկյան «Իրոկեզ»-ներից, Վրաստանի սպառազինության մեջ կան Մի-2, Մի-8 եւ Մի-24 տեսակի ուղղաթիռներ, հաղորդել է Sputnik-ը: