
Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծման աշխատանքը «եզրափակիչ փուլում է»

Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծման աշխատանքը «եզրափակիչ փուլում է»: Դա Եվրահանձնաժողովում կայացած բրիֆինգի ժամանակ հավաստել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԵՄ-ի կառույցների մի աղբյուր ՌԻԱ Նովոստիին արդեն հայտարարել էր, որ Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծման աշխատանքը, որի մշակումը պահանջվեց Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո, գտնվում է եզրափակիչ փուլում: Գործիքի ստեղծման վերաբերյալ հայտարարության կոնկրետ ժամկետներ չէին նշվում, բայց դեռեւս հունվարի սկզբին խոսվում էր առաջիկա շաբաթների մասին: Նախօրյակին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Բրյուսելում Մոգերինիի մասնակցությամբ կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԳԴՀ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը շարունակում են կոնսուլտացիաները Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծման շուրջ:
«Իրանի հետ առեւտրի ապահովման համար համապատասխան մեխանիզմի ստեղծման աշխատանքը ակտիվացված է եւ գտնվում է եզրափակիչ փուլում»,-լրագրողներին ասել է ԵՄ-ի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մարիա Կոսյանչիչը՝ լրագրողների խնդրանքով պարզաբանելով մեխանիզմի հետ կապված իրադրությունը: Նա նաեւ հայտնել է, որ ԵՄ-ի երկրները, զարգացնելով ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ դեկտեմբերին կայացած բանակցությունները, ներկայում աշխատում են Իրանի վերաբերյալ համաձայնեցված հայտարարություն մշակելու շուրջ, որում արտացոլում կգտնեն այդ երկրին վերաբերող «մի քանի հարցեր»:
Ընդսմին նա ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե եզրակացություններում հիշատակվելու Է արդյոք իրանական հրթիռային ծրագրի հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: