Թուրքիայում օտարերկրացիները 2018-ին 78%-ով ավելի շատ են բնակարան գնել

2018-ին Թուրքիայում այլ պետությունների քաղաքացիների կողմից բնակարանների գնումն ավելացել է 78.3%-ով՝ 2017-ի  22234-ից հասնելով 39663-ի:

Օտարերկրացիները 2018-ին ամենաշատը նախընտրել են բնակարան ձեռք բերել Ստամբուլում՝ 14270: Գնված բնակարանների քանակով հաջորդը Անթալիան է՝ 7938, 3-րդը Բուրսան է՝ 2720, Անկարայում գնել են 2133 բնակարան:

Իսկ օտարերկրացիների կողմից բնակարանների գնման ամենամեծ աճը գրանցվել է հետևյալ նահանգներում՝ Սամսուն (253%), Անկարա (161%), Յալովա (91%), Բուրսա (85.5%), Սաքարյա (77.5%), Սատմբուլ (74.5%):

2018-ին Թուրքիայում ամենաշատը բնակարան են գնել իրաքցիները՝ 8205: 2-րդը իրանցիներն են՝ 3652, 3-րդը Սաուդյան Արաբիայի քաղաքացիները՝ 2718, 4-րդը ռուսները՝ 2197, 5-րդը Քուվեյթցիներն են՝ 2199 և 6-րդը աֆղանստանցիները, որոնք գնել են 2084 բնակարան:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս