
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման զոհերի թիվը կրկնապատկվել է

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն: Պորտալի տվյալներով՝ ճանաչվել է 31 զոհ: Տարահանվել է 192 մարդ, 135-ը մնացել է անօթեւան:
Չորս օր է, ինչ շարունակվում են տուժածների եւ զոհվածների որոնումները, սպասվում է, որ զոհերի թիվը կաճի: Ամբարտակի ճեղքումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Հունվարի 27-ի դրությամբ զոհերի թիվը 34 էր: Ամբարտակը պահում էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուրը:
Կառույցը պատկանում է Բրազիլիայի Vale հանքարդյունահանող ընկերությանը: Ամբարտակի ճեղքումից հետո կառավարությունը 1,3 միլիարդ դոլար է սառեցրել Vale-ի հաշիվներում, փողը կուղղորդեն տուժածների օգնությանը: