Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընթացիկ տարում ակնկալում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնում:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Իրաքի կենտրոնական կառավարությունն առաջիկայում կչեղարկի քրդական ինքնավարության օդանավակայանների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները:
Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթան Դիարբեքիրում ձերբակալվել է:
«Մենք այլևս չունենք ազատագրված տարածք, ունենք Արցախի Հանրապետություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Մասնագետները հայտնաբերել են իրանական մարդատար ինքնաթիռի բեկորների մի մասը, որը կործանվել է փետրվարի 18-ին:
2018 թվականի փետրվարի լույս 19-ի գիշերն Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ փորձարկել է Arrow-3 մեծ շառավղով գործողության հակահրթիռային պաշտպանության համալիրը, որը կարող է տիեզերքում բալիստիկ հրթիռներ կալանել:
Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չէ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ դիմակայությունը ի շահ ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանի։
Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է լիբանանյան al-Joumhouria պարբերականը:
«Թուրքական հոսք» նախագիծը հարկավոր է, որպեսզի մեծանան ռուսական գազ ստանալու բալկանյան երկրների հնարավորությունները:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական բռնկում է, եւ «կարմրուկը գրոհում է մեզ վրա»:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը նոր հարկային նախաձեռնություն է ներկայացրել, որով արտոնություններ է նախատեսում մանր ձեռնարկատերերի համար:
Իտալիայի իրավապահ մարմինները լայնածավալ հատուկ գործողություն են անցկացրել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ, որը գործում է Իտալիայի Կալաբրիա հարավային մարզում:
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու, որը մեղադրվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին մեղադրել է CNN հեռուստաալիում «60 րոպե» ծրագրի կանխակալ վարման մեջ։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) միակողմանի կարգով դուրս գալու ԱՄՆ-ի ձգտումը չի չեղարկում բուն գործարքը:
Իրանական մարդատար ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, որում եղել է ավելի քան 60 մարդ, եղանակային պայմանները բարելավվել են, կատարվում է որոնողական գործողություն:
ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտները, որտեղ փետրվարի 14-ին սպանվեց 17 մարդ, երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, որպեսզի իշխանություններից պահանջեն խստացնել երկրում հրազենի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը:
Իսրայելի ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը, որի առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում քննարկման էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաստատակամ է այս հարցում պայքարը շարունակելու գործում:
ԱՄՆ-ը երկուշաբթի օրն ավանդաբար նշում է իր պետական տոներից մեկը՝ Նախագահների օրը։ Ի տարբերություն տոնական այլ ամսաթվերի, այս մեկը չի ուղեկցվում ոչ հրավառություններով, ոչ էլ շքերթներով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անհանգստացած չէ իր իբր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ խոսակցություններից:
Ռուսաստանի կողմից միջին հեռահարության նոր հրթիռի մշակումը կարող է աշխարհը դնել միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի եզրին:
Մյունխենի անվտանգության համաժողովը հնարավորություն էր բավական հեղինակավոր հարթակում ներկայացնելու ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, խոսել տարածաշրջանային վտանգների մասին, ներկայացնել-վերահաստատել մի շարք հարցերի շուրջ հայկական կողմի տեսակետները:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համոզված է, որ Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու մոտ ծխականների վրա կրակողը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ։
Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան հայաշատ թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել:
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»: