Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ն նախագահի 28 թեկնածու է գրանցել

Արդեն 74 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար, որից 28-ը գրանցվել է, ևս 28-ի թեկնածությունը՝ ոչ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԿԸՀ-ից հայտնել է ուկրաինական «Պրյամոյ» հետուստաալիքի թղթակիցը։

«Ընդամենը գրանցվել է 28 թեկնածու։ 22 թեկնածու մերժում է ստացել։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը հանձնել է 74 մարդ»,- տեղեկացրել է թղթակիցը։

Փետրվարի 3-ը ԿԸՀ թեկնածուների փաստաթղթերը հանձնելու վերջին օրն է։

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին։ Նախընտրական արշավը սկսվել է դեկտեմբերի 31-ին։

«Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցումների տվյալներով՝ թեկնածուների միջև վարկանիշի առաջատարը Վլադիմիր Զելենսկին է, ում աջակցում է այն մարդկանց 19,0%-ը, որոնք կողմնորոշվել են և մտադիր են քվեարկել։ Երկրորդ տեղում «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է (18,2%), երրորդում՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն (15,1%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս