
Մահացել է ռուս ռեփեր Դեցլը

«Կիրիլն այլևս չկա»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է երգչի հայրը՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկին։
Երգչի սիրտը կանգ է առել Իժևսկում կայացած համերգից հետո։
Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Դեցլ մականունով ռեփ կատարող Կիրիլ Տոլմացկին շատ մեծ ճանաչում ուներ նախորդ դարի 90-ական թվականներին։