Բաժիններ՝

Ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ. հարցում

Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են պաշտպանում այն կարծիքը, որ իրենց երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ, եւ այդ դիրքորոշումը հասարակության մեջ միայն ամրապնդվում է ֆեդերալ կառավարության աշխատանքի ժամանակավոր կասեցման ավարտից հետո, որը շարունակվեց 35 օր: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են Associated Press գործակալությունը եւ Չիկագոյի համալսարանին առընթեր Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:

Հետազոտությունը, որն անցկացվել է 1062 չափահաս ամերիկացիների շրջանում, ցույց տվեց, որ հարցվածների գրեթե 70 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է ոչ ճիշտ ճանապարհով, հակառակ կարծիքին է հարցվածների միայն 28 տոկոսը: 2018 թվականի դեկտեմբերին անցկացված համանման հարցումը ցույց էր տվել, որ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությանը համաձայն չէ 59 տոկոսը, այսինքն՝ 11 տոկոսով պակաս մասնակիցներ:

Ուշագրավ է, որ հարցման մասնակիցների 52 տոկոսը երկրի իրադրության վատթարացում է սպասում 2019 թվականին այն դեպքում, երբ միայն 22 տոկոսն է դրական իրադարձություններ ակնկալում տեսանելի ապագայում: Ուսումնասիրությունն անցկացվել է հունվարի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս