«Յուրաքանչյուր հարց շատ լավ առիթ է՝ ասելու և ներկայացնելու քո պետության կարծիքը։ Կարծում եմ՝ այս հարցը ևս շատ լավ առիթ էր և հնարավորություն Հանրապետության նախագահի համար՝ ևս մեկ անգամ ներկայացնել իսկական պատկերը, թե ինչ է եղել 2013-ին»։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով սիրիական Աֆրինում տեղի ունեցող դեպքերին, Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:
Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Թուրքիայի ղեկավար կազմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին արած հայտարարությունը շարունակում է արձագանք գտնել թուրք մտավորականների շրջանակում:
Հարցազրույց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։
Մինչեւ 2020 թվականը Չեխիայում կստեղծվի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն, առավելապես ՆԱՏՕ-ի կարիքների համար:
Փրկարարների խմբերը Իրանում աղետի ենթարկված Aseman Airlines ընկերության ATR-72 ինքնաթիռից զոհվածների մարմինների դուրսբերման ցամաքային գործողություն են պատրաստում, քանի որ ուղղաթիռների վայրէջքը կործանման վայրում հնարավոր չէ:
Զինյալները շարունակում են ականակոծել Դամասկոսի կենտրոնական թաղամասերը, որտեղ զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 23 խաղաղ բնակիչ:
Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարում Գեորգի Պոբեդոնոսեցի եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերին:
«Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարն է մերձկասպյան ռեգիոնի, իսկ Բաքվի սուլթանը մոտ 2 շաբաթ առաջ հայտարարություն էր արել Երևանի, Սևանի, Զանգեզուրի, Սյունիքի վերաբերյալ, այսինքն՝ Հասանովն իր շեֆի խոսքը, միտքը կրկնելու, զարգացնելու փորձ է անում»։
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս – արեւելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով:
G-20-ի գագաթնաժողովը 2019 թվականին կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում:
Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն երկու մերձավոր զինակիցների անունները, որոնք ընդգրկուն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում գրավել են կառավարական չորս հսկիչ անցակետ եւ սպանել 20-ից ավելի ոստիկանների:
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության վեց երկրների տարածքում:
Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ, երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը։
Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան:
Aseman Airlines ընկերության փետրվարի 18-ին կործանված ATR-72 մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնաբերվել է Դենա լեռնաշղթայի շրջանում:
Միացյալ Նահանգները մեծացնում էիր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը:
Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով երեք ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի, Մյունխենի եւ Թեհրանի ուղղությամբ:
Ղազախստանի նախագահն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է ղազախական այբուբենի նոր տարբերակը լատինական տառագրության հիման վրա:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերից հետո:
Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Հարավային Կորեայի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է.
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին Թուրքիայում:
Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի բարձրդասարանցիները փետրվարի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահից եւ Կոնգրեսից պահանջելով երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման իրական քայլեր ձեռնարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԱՄՆ-ում հրապարակված զեկույցի մասին՝ թե 2018թ.-ին հնարավոր է լարվածության էսկալացիա գրանցվի: