
ՌԴ Կալուգայի մարզում շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս. 7 մարդ զոհվել է, 32-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

Կալուգայի մոտ երեխաներ տեղափոխող ավտոբուսի շրջվելուց հետո 32 մարդ, այդ թվում՝ 23 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան։ Երեխաները ֆիլհարմոնիայում պետք է մասնակցեին մրցույթի։ ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ տեղում փրկարարական աշխատանքներն ավարտվել են. զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։ Ավտոբուսում գտնվել է 45 մարդ, այդ թվում՝ 31 երեխա։