Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում:
Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:
Շրի Լանկայի իշխանությունները գտնում են, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից պայթյուններն իրականացվել են վերջերս Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությանն ի պատասխան:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 321-ի, տուժել է ավելի քան 520 մարդ:
Եվրախորհրդարանում առավել ազդեցիկ՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի միասնական թեկնածուն՝ Մանֆրեդ Վեբերը, խոստացել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, եթե զբաղեցնի այդ պաշտոնը:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման շուրջ։
Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում։
Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում եւ երկու միութենական տարածքում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից երրորդը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախստանցիներին խնդրել է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին Nur Otan կուսակցությունից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
6,6 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 23-ին տեղի ունեցել Ֆիլիպիններում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:
Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի տարածքում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի։
Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել է, որ Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն է սկսում:
Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի:
Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն:
Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդն այրում Փարիզի Աստվածամոր տաճարը:
Մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 համալիրը գնելու գործարքից:
Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ:
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 22-ին ահաբեկչական գործողություններով պայմանավորված գործի շրջանակում ձերբակալել են ևս 5 անձի:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է հանրապետության առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում՝ դա բացատրելով տարածաշրջանում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքով եւ հասարակության մեջ պահպանվող ավանդույթներով:
Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ: