
Բելառուսը պլանավորում է մինչև տարեվերջ Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել

Բելառուսը հույս ունի մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել Բալթյան երկրների եւ Ուկրաինայի նավահանգիստների միջոցով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի նավթընկերության (ԲՆԸ) գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը:
«Մենք հույս ունենք այս տարի մատակարարումներ սկսել»,-նշել է ԲՆԸ-ի ներկայացուցիչը: Գրիբը հայտարարել է, որ Բալթյան երկրների եւ Ուկրաինայի նավահանգիստները շահագրգռված են, որ Բելառուսը «նավթի լրացուցիչ հոսք ապահովի իրենց նավահանգիստների միջոցով, քանի որ նրանց համար դա լրացուցիչ վաստակ է»: Գրիբը նշել է, որ գործընկերներին ընտրելիս «ամեն ինչ կախված կլինի այն պայմաններից, որոնք սահմանակից երկրները կառաջարկեն փոխաբեռնման եւ փոխադրման վերաբերյալ»:
«Կամ դրանք բալթյան նավահանգիստներն են, կամ Օդեսան, կամ համակցումը: Մոզիրի նավթամշակման գործարանն ավելի մոտ է Ուկրաինային… Միանգամայն հնարավոր Է, որ նավթն ուղարկվի Ուկրաինայի տարածքով:
Նավթանը (Նավթան» ԲԲԸ-ն) ավելի մոտ է մերբալթյան նավահանգիստներին, համապատասխանաբար տրամաբանական է դիտարկել Բալթիկ ծովի նավահանգիստները»,-հայտարարել է Բելառուսի նավթընկերության փոխտնօրենը: Գրիբը հավելել է, որ Բելառուսում կարող է վերամշակվել Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից, Նիգերիայից եւ այլ երկրներից մատակարարված նավթը:
Ընդսմին նա չի ճշտել, թե այսօր բելառուսական կողմը նավթի ներմուծման ինչ կոնկրետ ուղղություններ է դիտարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: