Բաժիններ՝

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել:  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով զոհեր և տուժածներ չկան:

«Տեղական ժամանակով 14:15-ին Ստամբուլում հենապատի վնասման պատճառով 4 հարկանի շենք է փլուզվել: Նախքան այդ, անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի բնակիչներին տարհանել: Արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փլուզված շենքի հարևանությամբ գտնվող մյուս շենքերից նույնպես բնակիչները դուրս են բերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930