Բաժիններ՝

«Մահացել է 45 երեխա ու դեռահաս…, և այդ թիվը կարող է ավելանալ». Քրիստոֆ Բուլիերակ

Առնվազն 45 երեխա ու դեռահաս է զոհվել ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով: Այդ մասին ապրիլի 23-ին Ժնեւում հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլիերակը, որի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Ներկայում ընդհանուր առմամբ մահացել է 45 երեխա ու դեռահաս…, եւ այդ թիվը կարող է ավելանալ»,- նշել է Բուլիերակը, հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել տուժած մի քանի երեխաների կյանքի համար:

Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է ավելի քան 520 հոգի: Ահաբեկչական գործողությունների հետաքննության ընթացքում ձերբակալվել է 40 մարդ:

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, «Իսլամական պետութ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930