Բաժիններ՝

Զելենսկին Facebook-ում հարցում է սկսել Ռադայի վաղաժամկետ արձակման շուրջ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման շուրջ։

«Դուք պաշտպանո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը», մի քանի ժամ առաջ այս գրառումն է հրապարակված «Վոլոդիմիր Զելենսկի- Ժողովրդի ծառա» էջում:

Այս հարցումն առայժմ մոտավորապես 2 հազար մեկնաբանություն է ստացել:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից էլեկտրոնային արձանագրությունների 99,9 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հանրապետության նախագահական ընտրություններում Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 73,23 տոկոսը կամ 13 մլն 527 հազար 512 մարդ: Պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին պաշտպանել է ուկրաինացիների 24,45 տոկոսը կամ 4 մլն 517 հազար 121 մարդ: Ավելի վաղ Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը նշել է այն ութ օրինագծերը, որոնց վրա այժմ աշխատում է իրենց թիմը, որպեսզի դրանք որքան կարելի է շուտ մտցվեն խորհրդարան:

«Դրանք ժողովրդաիշխանության, ուղղակի ժողովրդավարության նորմերի ընդլայնման, պատգամավորական անձեռնմխելիությունը, նախագահական անձեռնմխելիությունը հանելու մասին, ժողովրդական պատգամավորին հետ կանչելու մասին, դատարանների անձեռնմխելիության մասին եւ պաշտոնազրկման մասին օրինագծերն են, որոնք առաջինն են ներկայացվելու խորհրդարան»,-պատմել է Ռազումկովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս