
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 321-ի

Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 321-ի, տուժել է ավելի քան 520 մարդ: Այդ մասին հայտնել է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենեին: Ավելի վաղ հաղորդվել էր 310 զոհվածի մասին:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում: Ինչպես ապրիլի 23-ին հայտնել է Agence France-Presseсо-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի: Մինչ այդ հաղորդվել էր 29 ձերբակալվածների մասին:
Ըստ առկա տվյալների՝ նրանց թվում է նաեւ այն ավտոմեքենայի վարորդը, որը, ինչպես ենթադրվում է, օգտագործվել է մահապարտ ահաբեկիչների կողմից, ինչպես նաեւ այն տան տերը, որտեղ ապրում էին նրանցից ոմանք: Ապրիլի 23-ը Շրի Լանկայում ազգային սբո օր է հայտարարված զոհվածների հիշատակին: