Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն «առանձնահատուկ հարգանքով» դիմել է Պանկիսի բնակիչներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի։

Ապրիլի 21-ի առավոտյան Պանկիսի կիրճում իրադրությունը սրվել է, երբ Ալազան գետի ափին սկսվել է «Սամկուրացկալի 2» ՀԷԿ-ի շինարարությունը, ինչը հանգեցրել է տեղի բնակիչների բողոքը: «Առանձնահատուկ հարգանքով ցանկանում եմ դիմել Պանկիսի կիրճի բնակիչներին: Մենք երբեք ոչ մի տարածաշրջանում, ոչ մի բնակավայրում կամ գյուղում ոչ մի նախագիծ չենք իրականացրել առանց քաղաքացիների հետ կոնսուլտացիաների եւ երկխոսության: Դա մեր իշխանության ձեռագիրն է: Եվ դուք գիտեք, որ այդ երկխոսությունը շարունակվում է»,- հայտարարել է Բախտաձեն Առաջին ալիքի եթերում:

Ըստ որում Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ «ագրեսիան մեր իրավապահների նկատմամբ բացարձակապես անհանդուրժելի է, ելնելով դանից՝ պատասխանն օրենքի շրջանակներում կլինի համապատասխան»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս