Թուրքիայի իշխանությունների հերթական մեղադրանքը հայկական լոբբիին

Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները բացելու առաջարկի մասին 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Այն ժամանակ, երբ Հայաստանում չի ապրում ոչ մի թուրք, Թուրքիայում ապրող հայերը խնդիրներ չունեն։ Բազմազգությունը Թուրքիայի ամենակարևոր  ձեռբերումներից է»,- նշվել է մեկնաբանության մեջ: Եվ սա ասվում է այն դեպքում, երբ Թուրքիայում բնակվող հայերը ոչ միայն խնդիրների, այլ նաև բազում վտանգների մեջ են:

Թուրքիայի կառավարությունից առաջ են քաշել նաև այն անհիմն պնդումները, թե հայկական լոբբին և սփյուռքը խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Հայկական լոբբիի գործողությունները Թուրքիայի դեմ, առաջին հերթին  վնասում են հայերի շահերին, ովքեր Հայաստանում ապրում են աղքատության մեջ։  Եթե հայկական լոբբին կարծում է, որ արևմտյան խորհրդարանների միջոցով կարող է ճնշում գործադրել Անկարայի վրա, ապա չարաչար սխալվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930