Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն:
Մասնակցության համար Ադրբեջան է ժամանել թուրքական ստորաբաժանում:
Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու է զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա, և ՀՕՊ միջոցներ:
Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակման, իրագործման կարողությունների բարձրացումն է:
2017 թվականի մայիսին Ադրբեջանում՝ Բաքվի մերձակայքում, ևս անկացվել էր թուրք-ադրբեջանական համատեղ ցամաքային զորավարժություն, որին ներգրավվել էր շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ: