Բաժիններ՝

Հնդկաստանում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երրորդ փուլը

Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում եւ երկու միութենական տարածքում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից երրորդը: Ինչպես հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, քվեարկության տեղամասերը տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) բացվել են 116 ընտրատարածքում։

Հնդիկներն ապրիլի 23-ին կքվեարկեն Ասամի, Բիհարի, Գոայի, Հուջարաթի, Ջամուի եւ Քաշմիրի, Արեւմտյան Բենգալիայի, Քառնաթաքայի, Քերալայի, Մահարաշտրայի, Օդիշայի, Թրիփուրայի, Ութար-Փրադեշի, Չխաթիսգարխի նահանգներում, ինչպես նաեւ Դադրա եւ Նաղար-Հավելի միութենական տարածքում ու Դաման եւ Դիու միութենական տարածքում:

Ընդամենը Հնդկաստանում գրանցված է մոտավորապես 900 մլն ընտրող: Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրում սկսվել են ապրիլի 11-ին, արդեն անցկացվել են առաջին եւ երկրորդ փուլերը: Քաղաքացիներն առայժմ բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ընտրություններին, որը կազմում է շուրջ 66 տոկոս:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով: Ընտրությունները նաեւ կարելի Է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը:

Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ:

Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս