Բաժիններ՝

Նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, զոհերի թիվն աճում է

6,6 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 23-ին տեղի ունեցել Ֆիլիպիններում: Այդ մասին  հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 05:37-ին (Երեւանի ժամանակով 10:37-ին) Սեբու քաղաքից 226,1 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում:

Օջախը գտնվում էր 86 կմ խորության վրա: Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ:

ABS-CBN հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժից ամենից ավելի տուժել է Պամպանգի նահանգը, որտեղ գրանցվել են բոլոր զոհվածները: Տեղի իշխանությունները պատրաստվում են աղետի ռեժիմ հայտարարել այդ տարածաշրջանում: Պորակի սուպերմարկետի ավերակների տակ, որը փլվել է երկրաշարժի հետեւանքով, կարող են տասնյակ մարդիկ լինել, ընթանում է որոնողափրկարարական գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930