«Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են:
Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստի ժամանակ կողմերը ֆիքսել են, որ առևտրի և ներդրումների ոլորտում կարևորագույն խնդիրը առկա համագործակցության ակտիվացումն է:
Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Ախալցիխեի «Իմեդի» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկան է մահացել։ Վերջինս մարտի 28-ին է ծննդաբերել, մարտի 30-ի առավոտյան նրան հիվանդանոցի լոգարանում մահացած են գտել։
Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է փոփոխություններ կատարել ներգաղթի ոլորտում՝ ավելի խստացնելով քաղաքականությունը ներգաղթյալների հանդեպ
Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում մարտի 30-ին ավտոբուսի այվելու հետևանքով չեղյալ են համարվել ավելի քան 100 չվերթներ:
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում ականի պայթյունի հետևանքով մահացել է երկրի զինված ուժերի երկու ներկայացուցիչ, երեքը վիրավորվել են:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում հրդեհի հետևանքով 64 մարդու մահվան համար:
Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարք է կործանվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Կալիֆոռնիայի դատարանը նահանգի տարածքում աշխատող սուրճ վաճառողներին՝ 90 ռեթեյլերների, այդ թվում՝ Starbucks-ին, պարտավորեցրել է գնորդներին նախազգուշացնել այդ ըմպելիքի գործածման հետեւանքով ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգի մասին:
«Գյումրիի 102-րդ ռազմաբազայում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմաբազայի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմաբազայի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի սցենարներ չլինեն»:
Գերմանիայի ռադիոտեղորոշման կայանը նկարահանել է չինական ընկնող «Տյանգուն-1» ուղեծրակայանի չվերահսկվող պտույտը, ստացված տեսանյութը Youtube-ի իր էջում հրապարակել է Ֆրանկֆուրտի Բարձրահաճախական ֆիզիկայի եւ ռադիոտեղորոշման տեխնիկայի ինստիտուտը։
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով նվազագույնը 11 մարդ է զոհվել, ևս 600 մարդ վիրավորվել է:
Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:
Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը միայն անցյալ տարի կազմել է 320 մլրդ դոլար:
Սիրիայից շուտով ԱՄՆ-ի հեռանալու մասին նախագահ Թրամփի հայտարարությունն արարողակարգային է՝ իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան:
Գերմանիայում գործազրկությունը 2018 թվականի մարտին նվազել է մինչեւ 5,3 տոկոս՝ մեկ ամիս առաջ արձանագրված 5,4 տոկոսից եւ թարմացրել նվազագույն ցուցանիշը 1990 թվականին երկրի վերամիավորումից ի վեր:
Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պարտավորեցնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարում սոցիալական ցանցերից օգտվելու պատմությունը:
Ռուսաստանն արտաքսում է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների:
Առնվազն երեք պաղեստինցի է զոհվել, եւս ավելի քան 90-ը՝ տուժել մարտի 30-ին Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության կայքը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում է շենքի քանդման նախապատրաստումը:
Կեմերովոյի իշխանությունները «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո հավանություն են տվել բնակիչների առաջարկությանը՝ փոխելու քաղաքի 100-ամյա հոբելյանի առթիվ ավելի վաղ հաստատված լոգոտիպը, որտեղ քաղաքի տարիքը նշված է բոցի լեզուների տեսքով:
Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Կեմերովոյի մարզային մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկները ակնհայտ դրական դինամիկա են տեսնում 11-ամյա տղայի վիճակի մեջ, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի ժամանակ թռել էր չորրորդ հարկից:
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հյուսիսում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ օդապարիկը վայրէջքի ժամանակ մխրճվել է ծառի մեջ: