
Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալվածների թիվը հասել է 40-ի

Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի: Այդ մասին հայտնել է Agence France-Presseсо-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Մինչ այդ հաղորդվել էր 29 ձերբակալվածների մասին: Ըստ առկա տվյալների՝ նրանց թվում է նաեւ այն ավտոմեքենայի վարորդը, որը, ինչպես ենթադրվում է, օգտագործվել է մահապարտ ահաբեկիչների կողմից, ինչպես նաեւ այն տան տերը, որտեղ ապրում էին նրանցից ոմանք:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել են, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարածքում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 310-ի: Տուժածների թվաքանակը մոտավորապես 500 է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: