«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գեղամ Ստեփանյանն է։
Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ այն գեներալները, որոնք ըստ Փաշինյանի՝ վախկոտ էին, փախել էին, Փաշինյանի կողմից էին նշանակվել. «Այն մարդիկ, որոնք կարող էին, գիտեին, ուզում էին օգնել, նա մոտ չթողեց ռազմական գործողություններին: Եթե հիշում եք՝ պատերազմի երկրորդ օրը Քոչարյանը, Սարգսյանը, Խաչատուրովը կանգնած էին Ստեփանակերտի ԳՇ մոտ, նրանց դեմ անգամ դուռը չբացեցին: Փաշինյանի տիկինն էր բունկերում»:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Թուրքիային ամեն գնով հաճոյանալու՝ այս վարչախմբի հուսահատ փորձերին, փակուղի մտած հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, արցախյան շարժումն իբր ավարտելու մասին Փաշինյանի պնդումներին, ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու նրա պատրաստակամությանը, և այլն։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրը պետք է ձգտի ընդգրկվել Ֆրանսիայի միջուկային զսպման համակարգում, ինչպես նաև միանալ ԱՄՆ-ի հետ համատեղ միջուկային զենքի օգտագործման ծրագրին։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Լեհաստանն արգելել է եվրոպամետ ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու վրացի 8 իրավապահների մուտք գործել իր երկրի տարածք։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Լեհաստանի դեսպանատունը։
«Պահանջում են միջանցք։ Ուշագրավ է, որ այն նույն մարդիկ, որոնք Հայաստանից հայտարարում էին, թե Հայաստանի սուվերենությանը դեմ է, որ այդ ճանապարհին կանգնի ռուս սահմանապահը, հիմա համաձայն են էքստերիտորիալ տարածք տալ Ադրբեջանին։ ճանապարհ են տալու, որը որևէ կերպ չի վերահսկվելու Հայաստանի կողմից։ Հայաստանի իշխանությունն ասում է՝ տալիս ենք, բայց գոնե անունը միջանցք չլինի, իսկ Ալիևն ասում է՝ ո՛չ, պետք է փաստաթղթով այդ ճանապարհի կարգավիճակն այնպես ամրագրվի, որ վաղը Հայաստանի հաջորդ իշխանությունն այդ կարգավիճակը չկարողանա փոխել։
«Saros Research»-ի կողմից մարտին անցկացված Թուրքիայի ընթացիկ օրակարգի և քաղաքականության վերաբերյալ հարցման ժամանակ մասնակիցներին հարցրել են՝ «Ո՞ր լրատվական հեռուստաալիքին եք առավել վստահում»։
Եվրամիությունը մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և թույլ տալ նրանց մուտք եվրոպական օդային տարածք։ Այս մասին «Politico»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով։
Ռուսաստանն օտարերկրյա գործակալների ռեգիստրում ավելացրել է չորս անձի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ արդարադատութան նախարարությանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որով երկրի տարածքում երկարաձգվում են ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետները։ Փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքէջում։
Մինչ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին առաջարկում են պարզեցված ընթացակարգերով կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանն անխոչընդոտ և անժամկետ կապ է պահանջում։
Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բոլոր տեսակի էսկալացիաների դեմ և վերահաստատում է դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, քաղաքացիական բնակչության վրա հարձակում թույլ չտալու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու մասով:
Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում (27.09-08.11. 2020թ), երկօրյա պատերազմում (13.09-15.09.2022թ), ինչպես նաև Արցախի դեմ (19.09-20.09.2023թ) մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ:
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քևին Հասեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և իր թիմը կուսումնասիրեն Դաշնային պահուստային համակարգի (Fed) ղեկավար Ջերոմ Փաուելի պաշտոնանկության հարցը, եթե այն օրակարգ բերվի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։
«Հիմա չգիտեմ՝ իրապես դրանից հրաժարում կլինի՞, թե՞ շատ այլ բաներից հրաժարում կլինի, որոնք առերևույթ այս պահին մենք չենք նկատում, բայց արդյունքում կլինեն։ Սա ուրիշ հարց է, բայց որ նշանակում է հրաժարում և դրանից, և Արցախյան շարժումից, որի մասին հայտարարվեց, այդ բոլորը կլինեն, եթե գնում ենք այս քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրությամբ»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեղադրանքները այն մասին, թե Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին՝ դրանք որակելով որպես «քաղաքական մանիպուլյացիաներ»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի առիթով և հայտարարել վերջին օրվա ընթացքում դրա կարգավորման գործում առաջ շարժվելու մասին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ համաձայնագիր կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել:
Չինաստանի նկատմամբ, սակայն, գործում են 145% մաքսատուրքեր։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։
«Այս իշխանությունների մտածողությունը նորություն չէ՝ այդպես մտածում են Թուրքիայում, նաև այդպես էին մտածում ֆաշիստները։ Ազգին ոչնչացնելու համար հանում են իր տարածքից ու ֆիզիկապես ոչնչացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Առուշանյանը։
Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Ուիթքոֆի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին և տևել ավելի քան չորս ժամ։
Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած արցախցիների հետ մի քանի անգամ հանդիպել ու նրանց բարձրացրած հարցերը քննարկել են:
Ապրիլի 18-ին Աբբաս Արաղչին Մոսկվայում բանակցություններ է անցկացնում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Պեկինը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին
Երկու կողմերն էլ հայտնել են, որ բանակցությունները եղել են դրական և կառուցողական։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին, կրկին Օմանում:
Հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը իրական հայ ժողովրդի հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը հերոսությունների ու հաղթանակների հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը Հայրենիքի պաշտպանության ու զավթողականության դեմ տարվող պայքարների հետ, և վեջապես ի՞նչ կապ ունի Նիկոլը զորահանդես հասկացության հետ: