Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի ընթացքում մի դրական երանգի մասին: Այս լուսանկարում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հաակարգող Խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանն են: Մարդիկ, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը:
Այս մարդիկ են, որ տասնամյակների համառ ու հետեւողական աշխատանքի միջոցով կարողացել են ձեւավորել Ֆրանսիայում հայկական շահերի ներկայացման ու առաջմղման այն բարդ կոնստրուկցիան, որի մասին խոսեցի վերնամասի կից գրառման մեջ նախօրեին: Այդ համակարգը բոլորովին չունի Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության հետ բացարձակ նույնականացում, բայց այնքան նշանակալի է, որ Ֆրանսիայի կառավարող վերնախավը բոլոր դեպքերում գնահատում է այդ մարդկանց հետ հարաբերությունն ու աշխատանքը, ցավոք՝ ի տարբերություն Հայաստանի կառավարող ուժի»:



