Բաժիններ՝

Ռումինիայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել կառավարությանը

Ռումինիայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել վարչապետ Իլիե Բոլոժանի (Ազգային-ազատական կուսակցություն) կառավարությանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 281 պատգամավոր և սենատոր, դեմ՝ 4-ը: Անվստահության քվեին հավանություն տալու համար անհրաժեշտ էր առնվազն 233 ձայն: Կառավարող կոալիցիոն կուսակցությունների՝ Ազգային-ազատական կուսակցության, Հանուն Ռումինիայի փրկության դաշինքի և Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական ​​միության պատգամավորները մնացել են դահլիճում, բայց չեն մասնակցել քվեարկությանը:

«Վերջ տնտեսության կործանման, բնակչության աղքատացման և պետական սեփականության խարդախ վաճառքի՝ Բոլոժանի պլանին» փաստաթուղթը խորհրդարան են ներկայացրել Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, Հանուն ռումինացիների միավորման դաշինքը և «Խաղաղություն – ամենից առաջ Ռումինիան» խմբակցությունը:

Նրանք Բոլոժանի կառավարությանը մեղադրում են այն բանի համար, որ նրա ընդունած խիստ խնայողության միջոցները հանգեցրել են ռումինացիների կենսամակարդակի կտրուկ անկման։ Բացի այդ, վարչապետին մեղադրում են պետության ռազմավարական ​​ակտիվներն օտարերկրյա ընկերություններին վաճառելու մտադրության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031