Բաժիններ՝

ԱՄԷ-ն սահմանափակել է թռիչքները մի քանի երթուղիներով՝ առնվազն մինչև մայիսի 11-ը

Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանափակել են թռիչքները մի քանի հաստատված երթուղիներով առնվազն մինչև մայիսի 11-ը և գործարկել են արտակարգ անվտանգության արձանագրություններ՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած օդաչուների համար ծանուցումների (NOTAM), հաղորդում է Reuters-ը։

Սահմանափակումները մտցվել են երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄԷ-ն չեղարկել էր օդային տարածքում ձեռնարկված բոլոր նախազգուշական միջոցները և հայտարարել, որ իր օդային տարածքն ազատ է։

Երեկ ԱՄԷ-ն հայտարարել էր, որ իր հակաօդային պաշտպանության միջոցները որսում են իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, ինչի պատճառով մի քանի չվերթներ շեղվել են դեպի Օմանի Մուսկատ և պտտվել Սաուդյան Արաբիայի վրայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031