Բաժիններ՝

ԱՄՆ-ն այժմ ավելի շատ նավթ է արդյունահանում, քան ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան միասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ռազմական գործողությունը նախապատրաստելիս հնարավոր է համարել, որ նավթի համաշխարհային գինը կարող է հասնել 200-250 դոլարի, և պատրաստ էր ԱՄՆ տնտեսության համար դրա հետ կապված հետևանքներին: Այս մասին նա հայտնել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում:

«Երբ ես հենց նոր էի սկսել (խմբ.` Իրանի դեմ գործողությունը), հնարավոր էի համարում, որ (ԱՄՆ) ֆոնդային շուկան կարող է անկում ապրել 20-25%-ով: Բայց դա ինձ համար նորմալ էր, որովհետև գիտեի, որ այն կվերականգնվի: Ես նաև կարծում էի, որ նավթի գինը կարող է հասնել 200-250 դոլարի (խմբ.` մեկ բարելի դիմաց): Բայց հիմա այն արժե 100-102 դոլար», – ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը, իր կարծիքով, օգուտ է բերում հենց Միացյալ Նահանգներին, քանի որ շատ նավթ ներմուծողներ ստիպված են վառելիք գնել ոչ թե Պարսից ծոցի երկրներից, այլ ամերիկյան նավթային կորպորացիաներից:

«Մենք ավելի շատ նավթ ենք արդյունահանում։ Հիմա մենք ավելի շատ նավթ ենք արդյունահանում, քան Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը միասին։ Միայն պատկերացրեք», – ասել է նա։

Թրամփը հավելել է, որ իր կարծիքով՝ նավթի գինը կմնա սպառողների համար ընդունելի մակարդակում և չի հասնի 250-300 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031