Բաժիններ՝

3 մարդու մահվանից հետո նիդեռլանդական զբոսանավը տարհանման օգնություն է խնդրել

Նիդեռլանդներում գործող Oceanwide Expeditions օպերատոր ընկերությունը հայտնել է, որ MV Hondius նավը, որը շաբաթներ շարունակ բևեռային ճամփորդություն էր իրականացնում Արգենտինայից դեպի Անտարկտիդա և Ատլանտյան օվկիանոսի հարավի մի քանի մեկուսացված կղզիներ, օգնություն է խնդրել Կաբո Վերդե կղզի-պետության առողջապահական մարմիններից՝ հանտավիրուսի հնարավոր բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է National Public Radio-ն (NPR)։

Տեղեկություններ են հաղորդվում, որ MV Hondius զբոսանավի երեք ուղևոր (հոլանդացի զույգ և Գերմանայի քաղաքացի) արդեն իսկ մահացել է հանտավիրուսից։ Կղզի հասնելուց հետո ոչ ոքի չի թույլատրվել իջնել նավից։ Բոլոր ուղևորներին հրահանգվել է մնալ իրենց խցիկներում՝ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար։ Ըստ տեղեկությունների՝ մոտ 150 մարդ դեռ նավի վրա է։

Կաբո Վերդեի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առայժմ թույլ չի տա նավին նավամատույցին մոտենալ՝ հանրային առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով, և որ նավը կմնա ափին մոտ գտնվող բաց ջրերում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարության մեջ նշել է, որ զբոսանավի վրա հայտնաբերվել է հանտավիրուսի յոթ դեպք, այդ թվում՝ լաբորատոր հաստատված երկու դեպք և կասկածելի հինգ դեպք։

Հանտավիրուսը կարող է առաջացնել մահացու շնչառական հիվանդություն։ Այն կրծողների միջոցով փոխանցվող հիվանդություն է, որը տարածվում է կրծողների հետ շփման, նրանց մեզի, թքի կամ կղանքի միջոցով։ ԱՀԿ-ն նշում է, որ չնայած հազվադեպ, բայց հանտավիրուսը կարող է տարածվել մարդկանց միջև: Հիվանդությունը բուժելու համար հատուկ դեղամիջոցներ չկան, ուստի բուժումը կենտրոնանում է օժանդակ խնամքի վրա, ծանր դեպքերում հիվանդներին արհեստական շնչառության սարքեր են միացվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031