Սիրիա վերադարձողների ամենամեծ հոսքը Թուրքիայից է
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին տվյաներ է հրապարակել, թե որքան մարդ է վերադարձել Սիրիա 2016-ից մինչ օրս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հայտարարել է, որ այն պնդումները, թե սիրիացիների կամավոր վերադարձի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն համընկնում, չեն համապատասխանում իրականությանը։
Չիֆթչին նշել է, որ 2016-ից մինչ օրս կամավոր սկզբունքով Սիրիա է վերադարձել 1 մլն 407․568 մարդ։ Ըստ նրա՝ Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող սիրիացիների թիվը կազմում է 2 մլն 280․542, իսկ 2024-ի դեկտեմբերի 8-ից ի վեր կամավոր վերադարձած սիրիացիների թիվը կազմում է 667․565։
Ամենամեծ թվով սիրիացիներ վերադարձել են Սիրիա Թուրքիայից ու, ընդհանուր առմամբ, նրանց թիվը կազմում է 639․995։



