Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հանդիպում։ Հաղորդվում է, թե այն նվիրված էր զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանությանը և այդ ուղղությամբ աշխարհում տեղի ունեցող զարգացումների դիտարկմանը։

Հանդիպման ընթացքում նշվել է Բաքվի և Անկարայի ռազմական կապերի արագ զարգացումը և դրանց ամրապնդումը ռազմավարական գործընկերության մակարդակով։

Ընդգծվել է, որ փոխադարձ այցելությունները օգնում են իրականացնել ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում գործունեության վերլուծություն՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումների ֆոնին, ինչպես նաև պահպանել բանակի ներուժը ամենաբարձր մակարդակի վրա։

Կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակը, ինչպես նաև փոխանակվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031