Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան ափն Իսրայելի կողմից բռնակցելու ցանկացած ծրագիր կլինի «կարմիր գիծ» և կհանգեցնի եվրոպական երկրների արձագանքի։ Այս մասին հայտնում է Al Arabia-ն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Եվրասիական զարգացման բանկից 10 մլն դոլար վարկ կստանա։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
Կապանում Իրանի հյուպատոս Մորտեզա Աբեդին Վարամինը քննարկել է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական և տնտեսական ամուր կապերը՝ ներկայացնելով տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը, առևտրային զարգացումները և երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հաղորդում է The Armenian Report-ը:
Թուրքական լրատվամիջոցներում հատկապես ընդգծվում է այն փաստը, որ արդեն իսկ որոշակի քանակությամբ Թուրքիայի բանակում առկա անօդաչու փոքր ուղղաթիռը տեղական ռազմարդյունաբերության մեջ միակը և առաջինն է:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ 2025 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի հետ։
Չորեքշաբթի օրը Կիպրոսի որոշ հատվածներում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ավստրալիայի Բարձրագույն դատարանը չորեքշաբթի օրը արգելել է Ռուսաստանին նոր դեսպանատուն կառուցել երկրի մայրաքաղաքում՝ միաձայն հաստատելով այն օրենքը, որը չեղարկում է նրա վարձակալությունը ազգային անվտանգության նկատառումներով, հայտնում է Reuters-ը։
«Ֆունգ Վոնգ» թայֆունը, որը հանգստյան օրերին մոլեգնել է Ֆիլիպիններում, փոխել է շարժման ուղղությունը և մոտենում է Ճապոնիայի Օկինավա հարավային կղզուն։ Այդ մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Վերջնական համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը վերադառնա այն սահմաններին, որոնք գոյություն ունեին մինչև դեկտեմբերի 8-ը՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման օրը, հայտարարել է Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան՝ The Washington Post-ի փոխանցմամբ։
«Բրյուսելը ընտրում է հակամարտության, այլ ոչ թե երկխոսության ուղին», – այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով ԵՄ ղեկավարության որոշումը, որի համաձայն Վրաստանը չի հրավիրվելու է դաշինքի ընդլայնման հարցով նոյեմբերի 18-ին կայանալիք գագաթաժողովին։
Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը զանգահարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ դիրքորոշումները Մոսկվային փոխանցելու համար, հաղորդում է Financial Times-ը։
Բրազիլիայի Բելեմ քաղաքում տասնյակ ցուցարարներ փորձել են ներխուժել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP30) տարածք։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իլհամ Ալիևը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին հետախուզական տվյալները։
2024 թ. օգոստոսի համեմատությամբ 2025 թ. օգոստոսին սուրճի գներն աճել են գրեթե 21%-ով։ Սուրճի ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն ներմուծում է երկրում սպառվող սուրճի ավելի քան 99%-ը։
Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս հանդիպումը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ Ռուսաստան կատարած իր ընթացիկ պետական այցը հատկապես կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների համար: Տոկաևը վստահ է, որ այն նոր մակարդակի կբարձրացնի Մոսկվայի և Աստանայի միջև գործընկերությունն ու դաշինքը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կարգադրել է դադարեցնել երկրի անվտանգության ուժերի հետախուզական ստորաբաժանումների փոխգործակցությունն ամերիկյան գործակալությունների հետ՝ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից նավակներին հասցվող հարվածների պատճառով:
Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել հարվածներ հասցնել Վենեսուելայում թմրակարտելների օբյեկտներին:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասանկցել է Ալանիա քաղաքում 45 երկրից ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։ Ուրալօղլուն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերակսահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում։
Հաղորդվել է, որ Իրանի մի քանի նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում դիվերսիոն ցանցի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ խումբը ստեղծվել է ընթացիկ տարվա աշնան կեսին «երկրի անվտանգությունը խաթարելու նպատակով»:
Քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից հացահատիկի որոշակի քանակություն գնելով ավելի բարձր գներով, իսկ Երևանը կփոխհատուցի գերվճարը՝ օգտագործելով ԵՄ միջոցները։
2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը շարունակում է խախտումներ իրականացնել՝ գրեթե ամեն օր ներխուժելով սիրիական Կունեյտրայի և Դարաայի նահանգների բնակավայրեր։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցիալական ցանցերում գրել է՝ «Կրկին թռչունների երա՞մ»։
Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա դատարկ լուր չի։
Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Էրդողանին վթարի հետևանքով զոհվածների համար։
Օրերս Ադրբեջանի ITV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ ասել է՝ «այս հարցը պետք է լուծվի, ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»:
Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի Էներգետիկ Ռազմավարությունների և Քաղաքականությունների Հետազոտական Կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե «գաղտնիք չէ», որ ՀՀ անկախությանը նախորդող շրջանում ՀՀ տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, որտեղ ադրբեջանցիներ են ապրել։
Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում լրագրողը նրանից հետաքրքրվեց խաղաղության տեսլականի մասին՝ նկատառմամբ, թե որքանով է դա իրատեսական, երբ Ադրբեջանի նախագահը կոշտ հռետորաբանություն է գործածում, գերիները շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում։