Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումը և պատժամիջոցները
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ վերացնել Կուբայի նկատմամբ սահմանված շրջափակումը և պատժամիջոցները, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային նրա ազգային ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, վճռականորեն դեմ է Կուբայի ներքին գործերին միջամտությանը և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ շրջափակումը և պատժամիջոցները, ինչպես նաև հարկադրանքի և ճնշման բոլոր ձևերը»,- ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։



