Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոսկեպտիկների խումբը բավարար աջակցություն է ստացել այն բանի համար, որ խորհրդարանում քվեարկություն նախաձեռնի վարչապետ Թերեզա Մեյին վստահության հարցի շուրջ:
Թուրքիայում նոյեմբերի 16-ին առավոտյան ժամը 6:00-ին բերման են ենթարկվել մի շարք մտավորականներ և դեմոկրատներ, ովքեր հայտնի են իրենց հայանպաստ գործունեությամբ:
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել է 18,5 տոննա քաշով կոկաինի բեռ:
Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի եւ բռնկած հրդեհի հետեւանքով:
Անկարայի հանրապետական դատախազությունն ավարտել է Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետ կապված հետաքննությունը:
Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ ներկայացրել են օրինագիծ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությամբ՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը։
ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրել WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում:
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք է խլել, 76 հազարից ավելի բնակիչներ տարհանվել են անվտանգ շրջաններ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է հետեւել նոր առաջավոր ռազմավարական զենքի փորձարկումներին, որոնք հաջողությամբ անցկացվել են Պաշտպանական գիտությունների ակադեմիայի զինափորձարանում:
Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են քաղաքում տեխնիկական աղ ցանել՝ հատկապես մետրոյի մուտքերի մոտ:
Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո, Օքլենդ քաղաքների ու Սան Ֆրանցիսկոյի ծոցի ափի այլ բնակավայրերի դպրոցներում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել է 63-ի:
Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից Մուհամմեդ Իսմայիլ Քասըմին դատապարտվել են մահվան կախաղանի միջոցով։ Մահապատիժն արդեն ի կատար է ածվել։
Բրիտանական «The Sun» պարբերականը հրապարակել է ցուցակ, որտեղ ընդգրկված են այն երկրները, որոնք 2018թ. վտանգավոր են տուրիստների համար։
«Հայաստանը կիրառել է վետոյի իրավունքը, որը պետք է շարունակի, և վերջ։ Մեր իրավասության մեջ է՝ գլխավոր քարտուղարին հետ կանչել։ ՀՀ իշխանություններին առաջարկում եմ իրենց տեսակետը պաշտպանել և զիջումների չգնալ, հո քարանձավում չե՞նք ապրում։ Եթե ՀԱՊԿ-ը պաշտպանելու է իր տեսակետը, ապա այն ռեֆորմի և քաղաքակրթվելու կարիք ունի։ Մենք գործել ենք բացարձակ ճիշտ և հետևողական, և այս գիծը պետք է շարունակվի»,- ասաց Լ. Շիրինյանը։
Վիսկոնսինի նահանգում BenShot ընկերության ղեկավարությունը որոշել է Ծննդյան տոների առթիվ ատրճանակ նվիրել իր ծառայողներից յուրաքանչյուրին:
Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հանգամանքներին:
«Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն»:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազքը հասել է սառը պատերազմի մակարդակին, մինչդեռ ամերիկյան բանակին չի բավականացնում ֆինանսավորումը պոտենցիալ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար:
Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է 2019թ. բյուջեի նախագիծը:
Մեծ Բրիտանիայում հրաժարական է տվել Brexit-ի հարցերի նախարարի խորհրդարանական տեղակալ Սեուլա Բրեյվերմանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կընդունեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կունենա նոր միգրացիոն համակարգ՝ հիմնված միգրանտների պրոֆեսիոնալ մակարդակի վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ներկայացնելով Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, անտեսում է Շոտլանդիայի կառավարության կարծիքը, վարչապետը պետք է դադարեցնի փաստաթղթի ընդունման գործընթացը եւ վերադառնա Եվրամիության հետ բանակցություններին:
Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի 26-ին Աֆղանստանում՝ «Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինվորականների քվեարկությամբ:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը կպնդի, որ մահապատժի դատապարտվեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեղավորները:
Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար:
Նոյեմբերի 15-ի առավոտյան առնվազն յոթ մարդ է տուժել Միլանի մետրոյում այն բանից հետո, երբ գնացքը կտրուկ արգելակել է: