Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:
Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Տոկիոյից արեւելք գտնվող Տիբա քաղաքի «Մակուհարի մեսե» ցուցահանդեսային համալիրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար:
Աշխարհի 33 երկրում գրանցվել Է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 80 հազար 980 դեպք:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ:
Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակումը հայտնաբերել են Սալոնիկում 38-ամյա կնոջ մոտ, որը ժամանել է Իտալիայից։
Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում:
Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով:
Իտալիայում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11-ի, 325 մարդու մոտ վարակ է հայտնաբերվել:
Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին։
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս հինգը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոբուսը գետն է ընկել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Բունդի տարածաշրջանում:
Ռուսաստանի նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտնել է Կրեմլից իր հեռանալու պատճառը:
Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են:
Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ են ստորագրել երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ:
Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (գրեթե 1,3 հազարական դոլար) կվճարեն որպես սոցիալական աջացության միջոց կորոնավիրուսի հարուցած հիվանության բռնկման պայմաններում:
Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2903՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 465 հայտնաբերված դեպքով:
Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 20-ի:
ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն 1 հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին:
Չինաստանում փետրվարի 26-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել է 406 նոր հիվանդացած:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:
Սեուլը հայտնել է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին, փետրվարի 26-ին հայտնել է Yonhap գործակալությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրադրության պատճառով: