Բաժիններ՝

«Վարակման առաջին դեպքը գրանցվել է սահմանին, և վարակվածը հնարավորություն չի ունեցել շփվելու Վրաստանի քաղաքացիների հետ». Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ խուճապի մատնվելու պատճառ չկա, առողջապահության նախարարությունը եւ համապատասխան մյուս գերատեսչությունները համակարգված կերպով վերահսկում են իրադրությունը։

Փետրվարի 26-ի երեկոյան Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Պացիենտը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը եկել է Իրանից: Նա Վրաստան է հասել Ադրբեջանի տարածքով: Վարչապետը նշել է, որ հունվարի 28-ին ստեղծված համակարգող խորհրդի ակտիվ աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է սահմանին, եւ վարակվածը փաստորեն հնարավորություն չի ունեցել շփվելու Վրաստանի քաղաքացիների հետ:

«Դա առաջին դեպքն էր, որը գրանցվեց հենց սահմանին, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ մաքսավորներին եւ սահմանապահ ծառայության աշխատակիցներին»,-հայտարարել է Գախարիան:

Վարակված քաղաքացու հետ շփված մաքսավորներն ուղարկվել են կարանտին: Ադրբեջանում կարանտինի մեջ են հայտնվել նաեւ հիվանդացածի ուղեկիցները: Վրաստանի քաղաքացու եւս մեկ ուղեկից տեղավորվել է ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա մոտ կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս