Բաժիններ՝

Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Kronen Zeitung

Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Kronen Zeitung հրատարակությունը։

Նրա տվյալներով՝ 72-ամյա տղամարդը կարանտինի է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Փետրվարի 25-ին Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:

Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում է որպես կայուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829