Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
«Դեղին բաճկոններ» ֆրանսիական հասարակական շարժման մասնակիցները, որոնք հանդես են գալիս վառելիքի գների աճի դեմ, նոյեմբերի 19-ին շարունակում են բողոքի իրենց զանգվածային ակցիաները, որոնք ամբողջ Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին նոյեմբերի 19-ին ազատ է արձակվել Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի դահլիճից:
«Թալիբան» շարժումը նոյեմբերի 19-ին հավաստել է, որ անցյալ շաբաթ իր անդամները Կատարում հանդիպել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Իրանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությանը, տեղեկատվություն են հրապարակել առ այն, թե հայաստանյան որոշ բանկեր իրենց այն հայ հաճախորդներին, որոնք նաև ունեն Իրանի քաղաքացիություն, ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված նախազգուշացրել են փակել իրենց բանկային հաշիվները` հակառակ դեպքում դրանք կսառեցվեն:
Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլից պլանավորում է իրականացնել բիլիսի-Փարիզ չվերթներ:
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած Հունաստան-Էստոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են բողոքի լայնածավալ ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ:
«Միջազգային հարթակներում նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից բարեկամ երկրների մեջ: ՀԱՊԿ-ը մի ընտանիք է, և հիմա ամբողջ աշխարհն է նայում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բելառուսի կոշտ հայտարարությանը:
Վրաստանի իշխանությունները կմարեն այն քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք այսպես կոչված պարտապանների սեւ ցուցակ են մտցված:
Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնեին հնարավոր է համարել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անցումային շրջանի երկարաձգումը մինչեւ 2022 թվականի վերջը: Այդ մասին գրել է The Guardian թերթը:
Ադրբեջանն և Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ գործարան, որը կզբաղվի տրակտորաշինությամբ:
«Ես ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում նման կարևոր ձևաչափում, որ ՀԱՊԿ-ն է: Միանշանակ է, թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»:
Գվատեմալայի իշխանությունները տարահանում են հայտարարել Ֆուեգո հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում, որը վերջին 24 ժամվա ընթացքում վտանգավոր կերպով ակտիվացել է:
4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա:
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջ հերթական՝ տասնմեկերորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաքում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իրանի հետ կնքված միջուկային գործարքը Մերձավոր Արեելքի կայունության կարեւորագույն բաղադրիչներիր մեկն է:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանի մի շարք թաղամասերում հայտարարել են պարետային ժամ։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 77-ի:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն 12 կողերի կոտրվածքներով հոսպիտալացվել է Կախեթի տարածարջանում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:
Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Եմենում նրանց դաշնակիցների դեմ հրթիռահարվածների եւ անօդաչուների գրոհների դադարեցման մասին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար:
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը:
Թուրքիայի քեմալական, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» Մերսինի պատգամավոր Ալփայ Անտմենը հարցադրում է հղել Թուրքիայի նախագահականին և արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե որքան բանտարկյալ կա այս պահին թուրքական բանտերում։
2017թ․ ընթացքում Թուրքիայում 2 մլն 684․820 մարդ երկրի ներսում գաղթել է մի քաղաքից մյուսը։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ բնակության վայրը փոխած քաղաքացիների 49 տոկոսը կազմում են տղամարդիկ, 51 տոկոսը՝ կանայք։
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պայմաններ ստեղծել այն բանի համար, որ 2019 ֆինանսական տարվանից սկսած հինգ տարում ընդունի մինչեւ 340 հազար օտարերկրյա աշխատողների, որոնց օգտագործումն այժմ խիստ սահմանափակված է:
«Ես կարծում եմ, որ կայացվելու է որոշում, որը բավարարի բոլոր կողմերին, այսինքն` կլինի կոնսենսուս, որևէ երկիր իր շահերը ոտնահարված չի զգա: Բայց այս փուլում ՀՀ ներկայացուցիչ չի նշանակվի»: