Բաժիններ՝

Իրանի ԶԼՄ-ները հայտարարել են պահպանողականների հաղթանակի մասին Մեջլիսի ընտրություններում

Իրանական թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թեւի անվերապահ հաղթանակի մասին։

Նախագահ Հասան Ռոհանիի կառավարության հակառակորդներն ստանում են ձայների մեծամասնությունը Մեջլիսում, փետրվարի 26-ին գրել է Al Eqtisadiah գործարար թերթը: Նշվում է, որ նախնական արդյունքների համաձայն՝ Թեհրանում բոլոր 30 պատգամավորական տեղերն ստացել են պահպանողական ճամբարի թեկնածուները, որի առաջնորդը մայրաքաղաքում դարձել է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, որը հավաքել է 1,2 միլիոն ձայն:

Իրանում Մեջլիսի ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկության օրվանից հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: Այդ արդյունքներն այժմ պետք է պաշտոնապես հաստատվեն Սահմանադրության պահապաների խորհրդի կողմից: Բացի դրանից, 11 օկրուգներում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 20 տոկոսը, ուստի այդ տեղամասերում ապրիլի 17-ին տեղի կունենա երկրորդ փուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս