«Եթե հանուն փողի Դուք կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք պարզապես ստոր եք ու անպետք». Ռոման Բաբայան

«Եթե հանուն փողի Դուք կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք պարզապես ստոր եք ու անպետք»,- այս մասին իր տելեգրամ-ալիքում գրել է «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը՝ անդրադառնալով «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ Սումգայիթյան իրադարձությունների մասին հոդվածին:

Ռոման Բաբայանը մասնավորապես գրել է. «Ես, իհարկե, գիտեմ, որ լրագրողների մեջ կան այնպիսիները, որոնք ծախված են, սակայն միամտաբար կարծում էի, որ նույնիսկ նման կատեգորիայի «կոլեգաների» համար կա մի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի։ «Նեզավիսիմայա գազետա»-ում 88-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերի մասին հրապարակումից հետո, ես կարծիքս փոխեցի։

Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն։ Այլ խոսքեր ընտրելը դժվար է։ Որպես մարդ, ով անցել է հայերի կոտորածների այդ ողջ սարսափով, որ տեղի է ունեցել Խորհրդային Ադրբեջանում, կարող եմ ասել, որ, եթե հանուն փողի Դուք կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք պարզապես ստոր եք ու անպետք»։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս