Բաժիններ՝

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի

Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի: Այդ մասին փետրվարի 27-ին գրել է La Repubblica թերթը։

Առաջվա պես առավել մեծ թվով վարակվածներ՝ 305, գտնվում են Լոմբարդիա հյուսիսային մարզում, որն անցած շաբաթվա վերջին կորոնավիրուսի բռնկման տեղային կենտրոն է դարձել: Փետրվարի 26-ի երեկոյան Լոմբարդիայի մարզպետ Ատիլիո Ֆոնտանան Facebook-ի եթերում հայտարարել է, որ երկու շաբաթ տնային կարանտինում է գտնվելու, քանի որ իր աշխտակցուհու մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Լոմբարդիայի ղեկավարը հայտնել է, որ ինքը վարակված չէ: Նախօրյակին վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ապուլիա հարավային մարզում: Խոսքը վերաբերում է 43-ամյա մի տղամարդու, որը վերադարձել է երկրի հյուսիս ուղեւորությունից հետո: Տարանտոյի մարզի իշխանությունները կարգադրել են փակել տարածաշրջանի դպրոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս