World Central Kitchen հումանիտար կազմակերպությունը Վաշինգտոնի կենտրոնում բացել է ճաշարան, որտեղ անվճար ճաշեր են տալիս այն պետական ծառայողներին, որոնք ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով գտնվում են չվճարվող արձակուրդում կամ աշխատում են՝ աշխատավարձ չստանալով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անվանակարգվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի, որը նշում է ամենավատ աշխատանքները կինոյի բնագավառում:
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլի շրջանում սաստիկ ցուրտ եղանակ է։ Օդի ջերմաստիճանը նվազել է -28-ի։
Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել է 5,3 միլիոնով եւ կազմել 1,395 միլիարդ:
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ:
«Սովորաբար ներքաղաքական պայքարից շեղելու համար իշխանությունները կարող են ինչ-որ սադրանքների դիմել սահմաններին»:
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական է վերադարձել հայրենիք:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։
Օրեր առաջ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազությունը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ սկսած հետաքննության շրջանակներում վերջինին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիս:
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։
Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ-սենատոր Քամալա Հարիսը հունվարի 21-ին հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:
Վենեսուելայի զինված ուժերը ձերբակալել են զինվորականների, որոնք հունվարի 21-ի առավոտյան խռովություն են բարձրացրել Կարակասում, այժմ նրանք ցուցմունքներ են տալիս հատուկ ծառայություններին:
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակին հավելելով 11 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություն:
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, Նոր Մոսկվայում թալանել են էլիտար տնակային ավանների շինարար Սերգեյ Ղազարյանի տունը։
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հունվարի 23-ին կուղեւորվի ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ կքննարկի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շուրջ ստեղծված իրադրությունը:
Գերմանիայի իշխանություններն Իրանի Mahan Air ավիաընկերությանը զրկել են երկրի օդանավակայաններում վայրէջք կատարելու թույլատրագրից:
«Ռոսնանո»-ի վարչության նախագահ Անատոլի Չուբայսը Facebook-ում արձագանքել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառմանը, որը նրան կոչ է արել պարզաբանել ռուսաստանցիների աղքատության պատճառները։
Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պլան ներկայացնել այն մասին, թե ինչպես ԵՄ-ի հետ համաձայնագրից բացառել բեքսթոփին (backstop. Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի շուրջ նախնական պայմանավորվածություն Brexit-ի համաձայնագրում) վերաբերող դրույթը:
Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ի բոլոր հնարավոր շրջադարձերը եւ դրա նկատմամբ քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների դիրքորոշումները, տեղեկացնում է BBC-ին:
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արեւելքին:
Բելառուսը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook էսկադրային ականակիրը հունվարի 21-ին բարեկամական այցով ժամանել է Բաթում:
Սիրիայի տարածքին Իսրայելի գիշերային հարվածների հետեւանքով սիրիացի չորս զինվորական է զոհվել, եւս վեցը վիրավորվել են, վնասվել է Դամասկոսի օդանավակայանը:
Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արեւելյան Կանադայի նահանգներում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին ուղեւորվել է Բրյուսել:
«Սա շարունակական գործընթաց է, Անգելա Մերկելն այստեղ էր և պատասխան այցով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է»:
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ:
Աֆղանստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով:
Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: